Instead, the Armenian version is shown.
Ոնց SoundCloud-ից քաշած երգի 23 պատառները իրար միացրի
Երեկ պարզեցի, որ Լանայի չհրապարակված երգերից մեկը SoundCloud-ում extended տարբերակ ունի, որ չեմ լսել էսքան ժամանակ 🗿 Ինտերնետով mp3 ֆայլն էի ման գալիս, որպեսզի քաշեմ գցեմ VK, լսեմ, բայց մի 5 րոպե փնտրտուքից հետո հասկացա, որ դեռ ոչ մի քաշելու լինկ չեմ գտել. մենակ SoundCloud-ում էր։ Ու քանի որ հավես չունեի ևս մի 5 րոպե փնտրտելու, որոշեցի հենց SoundCloud-ից քաշեմ։
SoundCloud-ում իհարկե մի ամբողջական mp3 ֆայլի հարցում չէր գնում: Փոխարենը, մի playlist.m3u8
անունով ֆայլ գտա, որի մեջ սիրուն նստած էին ամբողջ երգը կազմող 23 հատ 9-վայրկյանանոց mp3 ֆայլերի հասցեները։ Որոշեցի ավտոմատացնեմ դրանք ի մի բերելու պրոցեսը։ curl
-ով կբերեմ բաղադրամաս ֆայլերը, իսկ ffmpeg
-ով իրար կկցմցեմ։ Ի վերջո, գրեցի էս փոքրիկ snippet-ը։
Սրանով քաշելուց հետո ընդամենը mp3 տվյալները kid3-ով լրացրի, գցեցի VK ու վերջ 🥳
Comments